Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ՝ հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։               
 

Հարկադիրն ընդօրինակում է հանճարեղ կոմպոզիտոր և դաշնակահար Ֆերենց Լիստին

Հարկադիրն ընդօրինակում է հանճարեղ կոմպոզիտոր և դաշնակահար Ֆերենց Լիստին
09.11.2025 | 13:40

Ֆերենց Լիստի ստեղծագործությունների առաջին էջին գրված է «նվագել արագ», երկրորդին` «շատ արագ», երրորդին՝ «ավելի արագ», չորրորդին՝ «այնքան արագ, որքան հնարավոր է», և վերջապես հինգերորդին՝ «էլ ավելի արագ»։

Իսկ ի՞նչ կապ կա հանճարեղ Լիստի և Հարկադիրի միջև:

Ուրեմն, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում աշխատողներն իրենց ֆեյսբուքյան էջերում գովազդում են իրենց կամ իրենց հետ փոխկապակցված անձանց պատկանող բիզնեսը, օրինակ` Աշտարակում գտնվող «Դիսկերի աշխարհ» խանութ-կրպակը, «Choqs & more Armenia» ապրանքանիշը, Buy.am օնլայն մոլը և այսպես շարունակ (թող ներեն ինձ Հարկադիրի այն աշխատակիցները, որոնց գովազդած խանութներն ու ապրանքանիշերն այս գրառմամբ չեմ հիշատակում): Վերջերս Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել էի հանրային ծառայողի կողմից մասնավոր ընկերությունների գովազդի անթույլատրելիության վերաբերյալ: Ի պատասխան՝ Հարկադիրը գրել էր, որ «Ներկայացված նյութերում առկա չեն եղել հանրային ծառայողի՝ օրենքով ներկայացված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքեր»։ Ստացվեց, որ Հարկադիրի աշխատողն իրավունք ունի գովազդել, օրինակ, Աշտարակի՝ իր կամ իր հետ փոխկապակցված խանութ-կրպակը: Այսինքն, Հարկադիրի ղեկավարությունը պաշտոնապես թույլատրեց աշխատողներին գովազդով զբաղվել: Դրանից անմիջապես հետո Հարկադիրի աշխատողները սկսեցին նմանվել ... Ֆերենց Լիստի ստեղծագործություններին: Վերջիններս իրենց ֆեյսբուքյան էջերում գովազդ են տեղադրում «արագ, շատ արագ, ավելի արագ, այնքան արագ, որքան հնարավոր է, էլ ավելի արագ» ձևաչափով:

Ենթադրաբար` Ֆերենց Լիստը մի քանի անգամ «շուռ եկավ» դագաղում: Ի՞նչ իմանար հունգարացի հանճարեղ կոմպոզիտորը, որ իրեն ընդօրինակողները երաժշտությունից ոչինչ չհասկացող առևտրականներ են լինելու:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 477

Մեկնաբանություններ